Մշակույթի եւ կրթության ռուսաստանցի գործիչները կոչ են արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին
Նրանց հայտարարության մեջ ասված է.
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել եւ կալանավորել մեր ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին։ Նրա վիճակի մասին արդեն մեկ շաբաթ տեղեկություն չկա։
Ռուբեն Վարդանյանը սոցիալական ձեռներեց է, բարերար, Ռուսաստանի առաջին՝ «Սկոլկովո» բիզնես դպրոցի ստեղծողը, ով շատ բան է արել մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս կրթության եւ բարեգործության զարգացման համար։ Նա միշտ հանդես է եկել բռնության դեմ՝ իր բոլոր դրսեւորումներով եւ ձեւերով, ցանկացած հանգամանքներում հավասար երկխոսության կողմնակից է, նույնիսկ եթե հակասություններն անլուծելի են թվում, իսկ թշնամությունը՝ անհաշտ։
Դիմում ենք բոլորին, ովքեր կարող են նպաստել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Մենք հորդորում ենք հնարավորություն տալ նրան վերամիավորվել ընտանիքի հետ եւ վերադառնալ ստեղծագործ աշխատանքի՝ ի շահ մարդկանց»։
Հայտարարությունը ստորագրել են՝
Ալեքսանդր Աուզան, պրոֆեսոր
Նատալյա Ավիլովա, «Բժիշկ Լիզա» բարեգործական հիմնադրամի տնօրեն
Ալեքսանդր Արխանգելսկի, գրող
Ալեքսանդր Ասմոլով, վաստակավոր պրոֆեսոր, հոգեբան
Եվգենի Վոդոլազկին, գրող
Ալեքսանդր Վոլոշին, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ
Ալեքսանդր Գելման, դրամատուրգ, հասարակական գործիչ
Ալլա Գերբեր, գրող, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ
Սերգեյ Ենիկոլոպով, հոգեբան
Նաում Քլեյման, կինոքննադատ եւ կինոպատմաբան
Մարկ Կուրցեր, բժիշկ, «Մոր եւ մանկան» կլինիկաների ցանցի հիմնադիր
Միխայիլ Կուսնիրովիչ, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, ձեռնարկատեր
Մարինա Լոշակ, համակարգող, 2013-2023 թթ. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն
Պավել Լունգին, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր
Միխայիլ Պողոսյան, ավիակոնստրուկտոր
Օլգա Սվիբլովա, արվեստաբան
Ալեքսանդր Սոկուրով, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր
Նատալյա Սոլժենիցինա, հասարակական գործիչ
Նիկոլայ Սոլոդնիկով, լրագրող
Նյուտա Ֆեդերմեսեր, հասարակական գործիչ, «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր
Տատյանա Չերնիգովսկայա, պրոֆեսոր
Բորիս Էյֆման, պարուցույց։