Հետևեք մեզ։

Գիտեք՝ ով է ստորագրել Լեռնային Ղարաբաղի կազմալուծումը, ինչո՞ւ եք ասում՝ Նիկոլ Փաշինյան․ Վահան Քերոբյան

13:44, 05 հոկտեմբեր 2023
Գիտեք՝ ով է ստորագրել Լեռնային Ղարաբաղի կազմալուծումը, ինչո՞ւ եք ասում՝ Նիկոլ Փաշինյան․ Վահան Քերոբյան

Գիտեք, թե ով է ստորագրել Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների կազմալուծումը, ինչո՞ւ եք ասում՝ Նիկոլ Փաշինյան։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, որ Արցախը ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք, իր մեղքի բաժինը վերլուծե՞լ է․

«Արցախի ղեկավարությունը ուներ ուրիշ անուն, երբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների․․․ գիտե՞ք, չէ՞, ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան։ Ինձ տվեք տնտեսության մասին հարցեր»,- ասաց նախարարը։