Հետևեք մեզ։

Իմ ընկերն ութ հոգանոց ընտանիքով 200 հազար դրամանոց տուն է վարձել Փարաքարում․ Վահան Քերոբյան

13:53, 05 հոկտեմբեր 2023
Իմ ընկերն ութ հոգանոց ընտանիքով 200 հազար դրամանոց տուն է վարձել Փարաքարում․ Վահան Քերոբյան

 Իմ ընկերն ութ հոգանոց ընտանիքով 200 հազար դրամանոց տուն է վարձել Փարաքարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե հազար դրամով հնարավո՞ր է տուն վարձակալել։

Հարցին՝ կառավարության անդամները տեսե՞լ են, թե Արցախի բռնի տեղահանված մարդիկ ինչպիսի պայմաններում են ապրում, Վահան Քերոբյանը թվարկեց Կառավարության կատարած աշխատանքը․

«Մենք առաջին սնունդով ապահովել ենք, 3-4 օրվա ընթացքում մոտավորապես 75 հազար սննդի փաթեթ ենք տրամադրել։ Առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվել են տարբեր տեղերում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներով, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում և այլ տեղերում»։

Նա նաև նշեց, որ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա 6 ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները մեկ մարդու հաշվով 50 հազար դրամ աջակցություն կստանան իրենց բնակարանային հարցերը լուծելու, իսկ այսօր Հայաստանում առկա են 50 հազար դատարկ  տուն, որտեղ կարող են մարդիկ տեղավորվել։