Հայաստանի ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում երկու միկրոավտոբուսները ԱԳՆ-ին ամրացնելու որոշում է կայացրել:
Գնումը հիմնավորվում է առ այն, որ ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիներին ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների մեծ թիվը, ինչպես նաև գնահատելով նման այցելությունների պատշաճ կազմակերպման կարևորությունը, նախաձեռնել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները միկրոավտոբուսներով համալրելու գործընթաց:
Այդ նպատակով նախարարությունը ՀՀ է ներմուծել Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ձեռք բերված 2022թ. արտադրության Mercedes Benz մակնիշի V 250 մոդելի մոդելի և MercedesBenz մակնիշի Sprinter մոդելի միկրոավտոբուսները: