Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի։ Այդ մասին նա նախատեսում է հայտարարել Նիկոլ Փաշինյանին Գրանադայում կայանալիք հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։
«Մենք արդեն հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ այդ աջակցության կրկնապատկման մասին՝ մինչև 10,4 միլիոն եվրո»,- ասել է Ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է, որ ևս 15 մլն եվրո կփոխանցվի ուղղակի բյուջետային աջակցությունից՝ որպես ԵՄ-ից այս երկրի տարեկան ֆինանսական ծրագրի մաս։
«Մենք նաև կքննարկենք, թե էլ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում»,- եզրափակեց նա։