Հետևեք մեզ։

Ցնցված էինք ԼՂ-ում ուժ կիրառելու՝ Ադրբեջանի որոշումից. Միշել

15:29, 05 հոկտեմբեր 2023
Ցնցված էինք ԼՂ-ում ուժ կիրառելու՝ Ադրբեջանի որոշումից.  Միշել

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ իրենք ցնցված էին Արցախում ուժ կիրառելու՝ Ադրբեջանի որոշումից։

 

«Երկու օր առաջ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահի հետ և հստակ շեշտեցի, որ նրանք չեն կարող ունենալ որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Պետք է հստակորեն ասվի, որ գոյություն ունի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Մենք կօգնենք Հայաստանին՝ դիմակայելու Ադրբեջանի նախաձեռնած վերջին ռազմական գործողության հումանիտար հետևանքներին»։

Միշելն անդրադարձել է նաև Գրանադա չմեկնելու Ալիևի որոշմանը.

«Ես ի գիտություն եմ ընդունում Իլհամ Ալիևի որոշումը, դա նրա անձնական որոշումն է և չեմ ցանկանում հրապարակայնորեն մեկնաբանել այն»։