Ադրբեջանը աջակցում է եռակողմ բրյուսելյան գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Որոշ միջազգային մեդիա ռեսուրսներով ճիշտ չէ ներկայացնել, թե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից։
Ադրբեջանը պատրաստ է շուտով Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը և բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ»,-գրել է Հաջիևը։