Հետևեք մեզ։

Ձեզ մնա՝ վաղը իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք․ Քրիստինե Վարդանյան

11:38, 22 մարտ 2023
Ձեզ մնա՝ վաղը իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք․ Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի անդամ Սեդա Սաֆարյանի «հարցը» ՍԴ ուղարկելու և այնտեղ նրա պաշտոնավարման սահմանադրականությունը քննելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագծի քննարկումը։ ՔՊ-ականները պաշտպանում են իրենց կողմից ՍԴ անդամ ընտրված Սեդա Սաֆարյանին՝ փորձելով ցույց տալ, թե որևէ խախտում չկա այնտեղ, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո էլի շարունակել է զբաղվել փաստաբանությամբ։

Մտքերի փոխանակության ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ մասնագետները, փորձագետները խախտումներ են հայտնաբերել Սահմանադրական դատարանի դատավորի նշանակման ընթացակարգում և փաստում են, որ դատավորը պաշտոնավարում է օրենքի խախտմամբ։ Այդ հարցը «Հայաստան» խմբակցությունը բերել է Ազգային ժողով, և այստեղ իշխող ուժի ներկայացուցիչները փաստերը ներկայացնող ընդդիմադիր պատգամավորին հարցնում են՝ քանի՞ հոգի քրեական գործերով ընդդիմությունից անցնում։

«Իշխանության մի ներկայացուցիչ էլ մի քանի ամիս առաջ լրագրողների վրա գոռում էր, ասում էր՝ հետ բերեք թալանվածը։ Ձեզ ի՞նչ կա, ձեզ մնա՝ վաղը իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք։ Ես չեմ հասկանում՝ դուք պատգամավորական հարցում ուղարկելու ձևը չգիտեք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտեք, ոստիկանության տեղը չգիտեք։ Ես ձեր համար վատ նորություն ունեմ, ժողովուրդ ջան, հինգ տարի է՝ ամբողջական իշխանություն եք, ու պատերազմից մինչև Սահմանադրական դատարանի զավթում՝ ամբողջական կրում եք պատասխանատվուևթյունը։ Ես հասկանում եմ, որ հիմա դահլիճում շատ եք, ոստիկանությունը ձեզ ա պաշտպանում, ուժայինները ձեզ են պաշտպանում, ու էդ պատասխանատվության պահը ահավոր հեռու ա թվում, բայց դա անխուսափելի ա, գալու ա էդ պատասխանմատվության պահը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նրա ելույթից հետո նիստը վարող Հակոբ Արշակյանը ցանկացավ արտահերթ ելույթով հանդես գալ՝ նշելով, որ, այո, պատասխանատվության պահը գալու է։