Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ Գրանադայում ունեցած կարճատև զրույցին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մինչ այս մեր առաջին հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և տարածաշրջանի ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունների ապահովմամբ։
Մենք նաև քննարկել ենք մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- ասել է Զելենսկին։