Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին պաշտոնական Բաքուն «ահաբեկչության» մեղադրանք է առաջադրել։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 7 հոդվածով, այդ թվում «կազմակերպված խմբի կազմում ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» հատկանիշներով և այլն։
Գերության մեջ գտնվող Սահակյանից, Ղուկասյանից ու Իշխանյանից Բաքուն նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք առանց նրանց մեկնաբանության։