Ռուսաստանը չի սկսել այսպես կոչված պատերազմն Ուկրաինայում, այլ, ընդհակառակը, փորձում է վերջ տալ դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք սկսել այսպես կոչված պատերազմն Ուկրաինայում, ընդհակառակը, մենք փորձում ենք վերջ տալ դրան։ Մենք 2014 թվականին Կիևում քաղաքական հեղաշրջում չենք կազմակերպել։ Հեղաշրջումը արյունալի է և հակասահմանադրական», - ասել է Ռուսաստանի նախագահը։