Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում առաքելությունն ավարտող Թուրքիայի դեսպանին պարգևատրել է Ուկրաինայի համար վաստակի շքանշանով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Զելենսկին հանդիպել է թուրքական Onur Group ընկերության խորհրդի նախագահ Օնուր Չեթինջևիզի և Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդերեի հետ։
«Շնորհակալ եմ Onur Group ընկերությանը և դրա ներկայացուցիչներին այն բանի համար, որ այս օրերին՝ ռուսական լայնածավալ ագրեսիայի սկզբից, նրանք անձամբ և իրենց ընկերությունը մնացին Ուկրաինայում և ուկրաինացիների կողքին՝ Թուրքիայի և թուրք ժողովրդին հետ աջակցելով մեզ»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին խոսել է թուրք-ուկրաինական հզոր հարաբերությունների մասին, խոսել բիզնեսում Թուրքիայի ներգրավվածությունից և շեշտել Էրդողանի հետ գերազանց հարաբերությունների մասին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի դեսպանին և պարգևատրել է 2-րդ աստիճանի Պատվո շքանշանով։ Թուրքական ընկերության ներկայացուցիչը ևս պարգևատրվել է նույն շքանշանով։