Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին այսօր «Վալդայ» ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանն արեց հնարավոր ամեն ինչ, իսկ ռուս խաղաղապահները զոհվեցին՝ պաշտպանելով Ղարաբաղի հայերին։
Եթե Հայաստանը մնա Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին»,-ասել է նա։
Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ բնակչություն չի մնացել։