Գրանադայում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:
Նշենք, որ հանդիպումից հրաժարվելու մասին երեկ հայտնել է ադրբեջանական կողմը, պատճառաբանելով, որ Ֆրանսիայի հետ մեկ բանակցային սեղանի շուրջ չի նստել։ Հայկական պատվիրակությունը մեկնել է Գրանադա։