Փաշինյանն՝ առանց Ալիևի ներկայության, ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին փաստաթուղթը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում (Իսպանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ հանդիպմանը ստորագրել է փաստաթուղթը, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառակուսի մետր՝ ներառյալ Արցախը։
«Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- ասվում է փաստաթղթում։
Նշենք, որ Ալիևը հրաժարվել էր մեկնել Գրանադա։