Հետևեք մեզ։

Մեր պետությունում օրենքները գրվել են նրա համար, որ մեր քաղաքացիներին քաշքշուկի մեջ դնեն․ Վիլեն Գաբրիելյան

12:07, 22 մարտ 2023
Մեր պետությունում օրենքները գրվել են նրա համար, որ մեր քաղաքացիներին քաշքշուկի մեջ դնեն․ Վիլեն Գաբրիելյան
 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) այսօր ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման վերաբերյալ ընդդիմության բերած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Սեդա Սաֆարյանի հարցը ոչ թե իրավունքի դաշտում է, այլ հարցը հերթական անգամ ՀՀ օրենքների ու օրենսդրության անկատարությունն է։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը, իր բերած նախագծով պնդում է, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ անդամ ընտրված ժամանակ էլի շարունակել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ինչն օրենքի խախտում է։

«Պարոն Մինասյանը նաև նկարագրում ա, ասում ա՝ մարդը դիմել ա հարկային մարմիններ, և փաստացի արդեն իսկ ինքը որևիցե գործունեությամբ չի զբաղվելու, բայց չի դիմել իր ԱՁ-ն լուծարելու համար։ Ի՞նչն ա պատճառը, որովհետև մեր պետությունում օրենքները ինչի՞ համար են գրվել, գրվել են նրա համար, որ մեր քաղաքացիներին քաշքշուկի մեջ դնեն, որովհետև փաստացի ինքն իր գործունեությունն ավարտում է, բայց պետք ա մի թուղթ էլ գնա մի այլ հիմնարկում լրացնի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Նա առաջարկեց ընդդիմությանը միասին աշխատել և բերել այդ օրենքի փոփոխություններն անել, որպեսզի «մեր քաղաքացիները, որոնք որ զբաղվում են անհատ ձեռնարկատիրությամբ, պարտավոր չլինեն յոթ հիմնարկով վազեն»։
 
 
 
 
Seen by Vahe Makaryan at 10:34 AM