Հետևեք մեզ։

Որքան հասկացա, նրանք չեն ուզում նրանց տեսնել Երևանում․ Պուտինը խոսել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին ղեկավարների մասին

20:34, 05 հոկտեմբեր 2023
Որքան հասկացա, նրանք չեն ուզում նրանց տեսնել Երևանում․ Պուտինը խոսել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին ղեկավարների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրի մասին, ասել է, որ նա ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։
«Նա հրաժարվեց մեր քաղաքացիությունից»,- նշել է Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Վարդանյանի մասին հարցին։

«Նա հրաժարվել է մեր քաղաքացիությունից։ Ես հեռախոսով խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ինձ միշտ վստահեցնում էր, որ ապահովվելու են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Հիմա այնտեղ հայ չի մնացել, բոլորը գնացել են։ Եր7ի 1000-1500 մարդ է մնացել։ Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ և չեմ ուզում մանրամասնել. որքան հասկացա, նրանք չեն ուզում նրանց տեսնել Երեւանում։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն այս հայտնի հարցում առաջնորդվելու է հումանիտար բնույթի նկատառումներով, երբ Ադրբեջանի համար լուծվեն բոլոր տարածքային խնդիրները»,- ընդգծել է ՌԴ նախագահը։