ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության վերաբերյալ տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժել են իրենց ժամանակավոր դիտակետերը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը, բնակչության իրավունքների պահպանմանը։ Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- նշված է տեղեկագրում։