Հետևեք մեզ։

Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ. Վարուժան Գեղամյանը բացատրել է, թե ինչ է ստորագրել Փաշինյանը (լուսանկարներ)

21:17, 05 հոկտեմբեր 2023
Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ. Վարուժան Գեղամյանը բացատրել է, թե ինչ է ստորագրել Փաշինյանը (լուսանկարներ)

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը կետերով բացատրում է Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները։

«.Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս քարտեզի վրայի կարմիր բնակավայրերը)։ 

 

.Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

 

.Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն։

 

.Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվեն Իրանի և Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։ 

 

Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման՝ թուրքական շրջափակման»։