Հետևեք մեզ։

Փաշինյանը դստեր հետ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին (լուսանկարներ)

01:44, 06 հոկտեմբեր 2023
Փաշինյանը դստեր հետ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին, հայտնում են Կառավարությունից։

 

Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:

 

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է: