Հետևեք մեզ։

30 տարի թալանել են. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Ժողովուրդ»

09:51, 06 հոկտեմբեր 2023
30 տարի թալանել են. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների եւ հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի:

 

Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:

 

Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները:

 

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, եւ հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի:

Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձեւերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, եւ որեւէ մեկը փողոց դուրս չգա եւ Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։