Հետևեք մեզ։

Աղջիկը ստիպված է եղել փոխել անունը iOS 17-ի թարմացումների պատճառով

10:07, 06 հոկտեմբեր 2023
Աղջիկը ստիպված է եղել փոխել անունը iOS 17-ի թարմացումների պատճառով

Աղջիկը ստիպված է եղել փոխել անունը iOS 17-ի թարմացումների պատճառով:

 

Սիրի Փրայս անունով մարզիչը նախկինում թյուրիմացությունների մեջ է ընկել Apple-ի ձայնային օգնականի պատճառով, նա նույնիսկ սովորեցրել է բոլորին, ում ճանաչում է, չասել «Hi Siri», որպեսզի անձնական օգնականն ինքնաբերաբար չմիանա:

 

Այնուամենայնիվ, iOS 17-ի վերջին թարմացումը խենթացրել է աղջկան։ Այժմ, օգնականին ակտիվացնելու համար կարող եք պարզապես ասել «Սիրի», և նա անմիջապես կգա օգնության: Դրանից հետո յուրաքանչյուր ոք, ով դիմում էր աղջկան անունով, ակտիվացնում էր Siri-ն բոլոր սմարթֆոններում։ Քանի որ Փրայսը աշխատում է մարզադահլիճում, սա շատ դժվարություններ է է առաջացնում։ Աղջիկը որոշել է, որ բավական է, և փոխել է իր անունը։