Ծիծաղելի է, որ Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացնելու մեջ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, անտրամաբանական է պնդել, որ չսահմանազատված սահմանի այն տարածքները, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ուժերը, պատկանում են Հայաստանին»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։