Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված, Բաքու տեղափոխված և կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվի զինվորական դատարանում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ այս գործով տուժող է ճանաչվել 59 անձ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Վագիֆ Խաչատրյանին առևանգել էր Լաչինում տեղադրված ադրբեջանական անցակետից, որից հետո տեղափոխել Բաքու։ Այնտեղ նրան ձերբակալել էին և հայտնել, թե նա հետախուզվում էր «Մեշալի գյուղում զինվորական խմբի կազմում ջարդեր իրականացնելու մեջ»։