Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է, թիվը փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, թե հաշվառված քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շուրջ 99 տոկոս։ Ժամանածների շուրջ 75 տոկոս մարզերում են։
Ինչպես հայտնում է խոսնակը՝ արցախցիների գերակշիռ մասին կառավարությունն ապահովել է կացարաններով, մնացյալ անձանց տրամադրվել են տաք հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք։