ԼՂ-ում կատարվածը էթնիկ զտման է նման։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան France 2 հեռուստաալիքի եթերում։
«Էթնիկ զտման է նման: Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ:
Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից։
Մենք աջակցություն ենք ցուցաբերում նրան հումանիտար, բժշկական, դիվանագիտորեն, քաղաքական ասպեկտներով»,- ասել է արտգործնախարարը։