Հետևեք մեզ։

Ֆեյսբուքյան գրառման հիմքով ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ իրավապաշտպան

14:05, 06 հոկտեմբեր 2023
Ֆեյսբուքյան գրառման հիմքով ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ իրավապաշտպան

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով մեզ հայտնի կդառնա դատական նիստի օրը։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։


Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ։


Խափանման միջոց՝ գրավ»,- հայտնել է Մելիքյանը։