Հետևեք մեզ։

Հաագայի դատարանում լսումներ կանցկացվեն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցի վերաբերյալ

14:35, 06 հոկտեմբեր 2023
Հաագայի դատարանում լսումներ կանցկացվեն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցի վերաբերյալ

Հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանում լսումներ կանցկացվեն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Այս մասին ասվում է դատարանի հաղորդագրությունում։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 28-ին էր դիմել միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Բաքվի դեմ քննվող գործի շրջանակում։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով»,- հայտնել էին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Վերլուծական