Հետևեք մեզ։

Զարեհ Սինանյանը կմեկնի Ֆրանսիա՝ Ֆրանս-հայկական խորհրդի կողմից կազմակերպվող համաժողովին մասնակցելու

14:40, 06 հոկտեմբեր 2023
Զարեհ Սինանյանը կմեկնի Ֆրանսիա՝ Ֆրանս-հայկական խորհրդի կողմից կազմակերպվող համաժողովին մասնակցելու

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կմեկնի Ֆրանսիա։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

 Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 6-10-ը ներառյալ կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ՝ հոկտեմբերի 6-8-ը, Նիցցա՝ հոկտեմբերի 8-10-ը ներառյալ)՝ Ֆրանս-հայկական խորհրդի կողմից կազմակերպվող համաժողովին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունենալու նպատակով:


 Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2023 թվականի
պետական բյուջեով։