Ստեփանակերտի հայտնի լուսանկարի տղան՝ 8-ամյա Սպարտակ Ավագյանն, Ալավերդիում է։
Այս մասին Hayastan.news-ին հայտնի դարձավ մարզային լրատվամիջոցի տեսանյութից։ Ավագյաններն իրենց վեց փոքրիկների հետ են տեղահանվել ու հասել Ալավերդի, իսկ Ստեփանակերտում հաստատվել էին Շուշին կորցնելուց հետո։
Հայրը 44-օրյա պատերազմում հաշմանդամություն է ձեռք բերել, սակայն դա չի խանգարել, որ վերջին կռվին էլ զենքը վերցնի ձեռքը և գնա կռիվ։ Երբ իմացել է, որ զենքերը վայր են դրել, իջել է կռվի դաշտից ու սկսել է փնտրել երեխաներին, ինչից հետո տեղափոխվել են Հայաստան։ Տան ամենափոքր անդամը երկու ամսական է, ծնվել է շրջափակման օրերին։
«Արցախը մերն է եղել ու մերն է լինելու, ես էլի պատրաստ եմ կռվելու, մենք պատերազմ գնալուց զոհվելու չենք գնում, մենք գնում ենք մեր հողերն ազատագրելու»,-ասել է ընտանիքի հայրը։
Նրանց ընտանիքը թողել է տուն, սակավ իրերով հասցրել է տեղափոխվել, բարի մարդիկ օգնել են, բայց պակասը շատ է։