Ադրբեջանի ու Նախիջևանի կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ նոր կամուրջներով: Այս մասին Զանգիլանում լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Շ.Մուստաֆաևը նշել է, որ այժմ կառուցվում է Հորադիզից Աղբենդ տանող մայրուղին, վերականգնվում է երկաթուղային ենթակառուցվածքը։ Նրա խոսքով՝ Նաիխջևանի հետ կապ կստեղծվի Իրանի տարածքով՝ այն կամուրջներով, որոնք կկառուցվեն Զանգելան-Աղբենդ բնակավայրի մոտ և Նախիջևանի տարածքում։