Հետևեք մեզ։

Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ․ Լևոն Զուրաբյան

15:42, 06 հոկտեմբեր 2023
Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը գրում է․
 
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
 
․«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
 
Իրականում՝
․ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)
 
․ Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա եւ, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որեւէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի եւ արցախահայության նկատմամբ
 
․ Փաստորեն, Ալիեւը, օգտագործելով արեւմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում եւ, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։
 
․Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաստիացումներրը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն եւ սահմանների անխախտելիությանն աջակցելու եւ նյութական օգնության տրամադրելու մասին։
Եւ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»։