Հետևեք մեզ։

Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին

16:37, 06 հոկտեմբեր 2023
Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր իրենց օմբուդսմենը տեսակցել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Նշենք, որ Բաբայանը հայտարարել էր, որ ինքնակամ հանձնվում է ադրբեջանական իշխանություններին․ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»-գրել էր նա։

 

Վերլուծական