Հետևեք մեզ։

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

17:09, 06 հոկտեմբեր 2023
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

«Արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- ասված է դեսպանության հայտարարությունում։