Ռուբեն Վարդանյանի եւ մեր մյուս հայրենակիցների շուտափույթ հայրենիք վերադառնալը մեր երկրի պարտքն է, որ որպես պետություն պարտավոր ենք անել, իսկ Ռուսաստանի պատվի հարցն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ԼՂ ղեկավարներին Երեւանում էլ չեն ուզում տեսնել:
«Եթե իրենք չկարողանան այդ հարցը լուծել, ապա ես չեմ հիշի մի դեպք, որ նրանք ավելի մեծ պարտություն ու ապտակ ստացած լինեն, քան դա է: Որովհետեւ կոնկրետ այդ մարդիկ վստահել են Ռուսաստանին եւ ՌԴ ղեկվարին եւ շատ հարցերում համագործակցել են: Միգուցե, ճիշտը իրենք էին, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։