Մոսկվայից Տաշքենդ թռչող «Uzbekistan Airways» ավիաընկերության HY-604 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուրգենչի օդանավակայանում:
Այս մասին հաղորդում է «Ուզբեկստանի օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Բոինգ-787» ինքնաթիռի անձնակազմը՝ 236 ուղևորներով, որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան՝ ուղևորի առողջական վիճակի վատթարացման պատճառով: 1978 թվականին ծնված տղամարդը, մահացել է օդանավում։