Կրեմլում ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 13-ին նախատեսված ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Մոսկվա,Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չգիտեմ ՝ Փաշինյանը կգա այնտեղ, թե ոչ։ Տեղեկություններ կան, որ նա մասնակցելու է տեսակապի միջոցով», - ասել է ՌԴ նախագահի օգնականը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում։