Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն՝ Ադամին, շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռամզան Կադիրովի որդին անգիր գիտի Ղուրանը և բազմիցս հաղթանակներ է տարել խառը մենամարտերի մրցաշարերում։
«Ադամ Ռամզանովիչը բացառիկ իրավասու, համակողմանի կրթված և նպատակասլաց երիտասարդի վառ օրինակ է։ Նա դեռ փոքր տարիքից դրսևորել է առաջնորդական և կազմակերպչական որակներ, միշտ ձգտել է սեփական զարգացմանը և ժամանակ չի վատնել»,- ասված է ուղերձում։