Հետևեք մեզ։

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները, Հայաստանը չի մասնակցում

23:05, 06 հոկտեմբեր 2023
Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները, Հայաստանը չի մասնակցում

Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները:

Հայաստանը չի մասնակցում զորավարժանքներին, հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը։

ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները կտևեն մեկ շաբաթ: