Հետևեք մեզ։

Զելենսկի-Ալիև հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի Վիեն քաղաքի իշխանությունները հանել են Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի շենքից

10:14, 07 հոկտեմբեր 2023
Զելենսկի-Ալիև հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի Վիեն քաղաքի իշխանությունները հանել են Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի շենքից

Ֆրանսիայի Վիեն քաղաքի իշխանությունները հանել են Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի շենքից, պատճառը Զելենսկու՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին խոսքերն են, գրում է Le Dauphine Libere թերթը։ Ուկրաինայի դրոշը շենքի վրա տեղադրվել է 2022 թվականի փետրվարին, երբ մեկնարկեց պատերազմը։

 

Հոկտեմբերի 4-ին  հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահը և Ալիևը «հաստատել են իրենց հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին»։

Բացի այդ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին` իրենց աջակցելու համար։

 

Վիենի քաղաքապետարանը նշել է, որ Զելենսկու այս հայտարարությունները խնդրահարույց են.

 

«Մենք չենք կարող ապավինել արևմտյան արժեքներին և դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին՝ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հիմքում ընկած ռեժիմի տեսլականը», - ասվում է հաղորդագրությունում։