Հետևեք մեզ։

Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

10:44, 07 հոկտեմբեր 2023
Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

11:55

Առնվազն հինգ մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Իսրայելի տարածքի վրա հրթիռակոծության հետևանքով, - Times of Israel.

10:44

Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, գործում է հակաօդային պաշտպանությունը, իսկ Թել Ավիվում տագնապի ազդանշան է հնչել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

 

Գազայի հատվածից հրթիռակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է իր «պատերազմի պատրաստակամության մասին» և սկսեց պատասխան հարձակումը։

 

Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է պահեստազորայինների զանգվածային հավաքի մասին և հատուկ իրավիճակ է մտցրել Իսրայելի կենտրոնական հատվածում։

 

Գնդակոծության հետևանքով մեկ կին է մահացել։ 

 

Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ անորոշ քանակի զինյալներ են ներթափանցել Գազայի հատվածից։ Համացանցուցմ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալները փողոցներում սպանում խաղաղ բնակիչներին։

 

Տեսանյութերը` այստեղ։