Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն անակնկալ է համարել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Այո, սա անսպասելի սրացում է։ Եթե մենք դա ակնկալեինք, դա թույլ չէինք տա»,- ասել է նա և հավելել, որ ռուսական կողմը կապի մեջ է Իսրայելի, Պաղեստինի և արաբական երկրների հետ։ Նրա խոսքով՝ բոլոր հանգամանքները կպարզվեն։