Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը պատերազմ է հայտարարել Իսրայելին, իսրայելցի զինվորականները կռվում են թշնամու դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՄԱՍ» շարժումն այսօր առավոտյան լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ: Իսրայելի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները ամենուր կռվում են թշնամու դեմ», - ասել է նախարարը անվտանգության ղեկավարության հետ իրավիճակը գնահատելու նպատակով հանդիպման ավարտից հետո:
Միևնույն ժամանակ, Գալանտը կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին հետևել իշխանությունների հրահանգներին ստեղծված իրավիճակում գործողությունների վերաբերյալ։
«Իսրայելը հաղթելու է այս պատերազմում»,- եզրափակել է նա։