Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ իր հայտարարության մեջ։
Նա նշել է, որ իրանական կողմը խնդրել է շուտափույթ վերականգնել Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը, իսկ Ադրբեջանը խոստացել է կարճ ժամանակահատվածում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։