Հետևեք մեզ։

Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է իշխանության վարկանիշը. ՔՊ-ական պատգամավոր

14:13, 22 մարտ 2023
Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է իշխանության վարկանիշը. ՔՊ-ական պատգամավոր

 Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է ձեր վարկանիշը: Դրանով ես չեմ ուրախանում, կուզեմ մեր վարկանիշը մենք բարձրացնենք, բայց ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իրեն ասում են, եթե այս  ընդդիմություն է իշխանության գալու, ապա թող այս իշխանությունն էլ մնա իշխանություն․ «Բայց ես դրա կողմնակիցը չեմ։ Թող ընտրվի լավի ու ավելի լավի միջև»։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց դատավորներ չեն, նրանց դատավորը պետք է լինի ժողովուրդը․ «Մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման համար պետք է միասնականության ճակատ կազմեն, այդ միասնական ճակատը չի նշանակում միասնական կարծիք ունենալ, բայց ով լիազորված է իրականացնել, պետք է նրան աջակցել, կամ առնվազն չխանգարել»։