Հետևեք մեզ։

Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան բարեկամության ամրապնդման գործում․ ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին

14:13, 07 հոկտեմբեր 2023
Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան բարեկամության ամրապնդման գործում․ ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»։