Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին զսպվածություն ցուցաբերել լարվածության ֆոնին՝ խնդրելով չսրել իրավիճակը։
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զսպված գործել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կսրեն իրավիճակը», - ասել է Էրդողանը` ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում: