Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Այս մասին ասել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան՝ հայազգի ֆուտբոլիստի մասին։
«Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի: Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Չնայած 34 տարեկան է, բայց Հենրիխը շարունակում է զարգանալ, նա օրինակ է, թե ինչպես է ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը երկարացնում կարիերան:
Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտերում»», - ասել է նա։