Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ է արել բոլոր իսրայելցիներին միավորվել «պատերազմում հաղթանակի համար»։
Մեկնարկել է նաև Իսրայելի կառավարության արտահերթ նիստը։
Սպասվում է, որ որոշումներ կլինեն ուժային կառույցների կողմից, բացի այդ կառավարությունը հանդես կգա աշխարհին ուղղված կոչով։
Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ առաջին նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է, երկրորդը՝ ստիպել թշնամուն հսկայական գին վճարել, այդ թվում՝ Գազայի հատվածում։
Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումները սկսվել են շաբաթ վաղ առավոտյան Գազայի հատվածից։ Տագնապային ազդանշանները շարունակաբար հնչել են առավոտյան 6:30-ից երկրի բազմաթիվ վայրերում, ներառյալ Թել Ավիվի տարածքում և նրա շրջակայքում: ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելի ուղղությամբ արդեն 5 հազար հրթիռ է արձակվել։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Գազայի հատվածից առնվազն 2200 հրթիռ է արձակվել։ Իսրայելի բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստ լինելու» մասին։
Կան զոհեր, գերիներ և հարյուրավոր վիրավորներ։