Մենք դատապարտում ենք այսօր առավոտյան Իսրայելի և նրա ժողովրդի դեմ անխտիր ահաբեկչական և բռնի հարձակումները,- սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Շառլ Միշելը համերաշխություն է հայտնում Իսրայելին:
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Իսրայելի և նրա ժողովրդի դեմ անխտիր ահաբեկչական և բռնի հարձակումները, որոնք իրականացվում են անմեղ քաղաքացիների նկատմամբ։ Իմ մտքերը բոլոր զոհերի հարազատների հետ են։ Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս սարսափելի պահին»,- գրում է Շառլ Միշելը։